Հայաստանում հեղաշրջում են պլանավորում իրագործել. Պոլ Ռոբերթս

13

Հայաստանում հեղաշրջում են պատրաստում իրականացնել,- հայտարարել է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Պոլ Կրեյգ Ռոբերթսը Երևանի Գեոպոլիտիկական ակումբին տված հարցազրույցում:

Այն հարցին, թե վերջին շրջանում ինչով է պայմանավորված ամերիկյան կողմի ակտիվացումը հայկական քաղաքական կյանքում, մասնավորապես կուսակցությունների և ՀԿ-ների հետ հանդիպումները, Վիկտորյա Նուլանդի այցը, Ռոբերթսն այսպես է պատասխանել. «Նպատակները պարզ են. Հայաստանում ազդեցություն ունենալ: Վիկտորիա Նուլանդի այցելության նպատակը Հայաստանում հեղաշրջում կազմակերպելն էր: Հայաստանում Ամերիկյան ՀԿ-ների ֆինանսավորման նպատակն է ունենալ խմբեր, որոնց կկարողանան փողոց հանել ցույցերի համար, իսկ քաղաքական գործիչները պետք են, որ կծառայեն Վաշինգտոնին:

Նրանք կաշխատեն այնպես, ինչպես Ուկրաինայում, որովհետև նրանք լավ են վճարվում: Այսինքն՝ ձեզ մոտ պլանավորվում է իրականցնել այնպիսի հեղաշրջում, ինչպիսին որ անցյալ տարի եղավ Ուկրաինայում: Եվ շատ խաբված մարդիկ կմիանան հայկական ՀԿ-ներին, որոնք համագործակցում են Վիկտորիա Նուլանդի հետ: Նպատակը՝ Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների խզումն է: Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե նրանք ինչպիսի հնարավորություններ կգտնեն: Դա այն է, ինչ տեղի ունեցավ 2003-ին Վրաստանում՝ վարդերի հեղափոխությունը: Դա նույնպես հեղաշրջում է, որը կազմակերպվել էր ՀԿ-ների կողմից, որոնք ֆինանսավորվում էին Վաշինգտոնի քաղաքական գործիչների կողմից, ովքեր էլ մարդկանց փողոց հանեցին: Այդպես է աշխատում Վաշինգտոնը և նրա թիրախն են՝ Հայաստանը, Ղրղզստանը և հնարավոր է նաև Ղազախստանն ու Ուզբեկստանը: Հեղաշրջումները, որ նրանք անվանում են ժողովրդավարական հեղափոխություններ, կկազմակերպվեն բոլոր երկրներում, որոնք ԽՍՀՄ-ի մաս էին կազմում: Եվ իհարկե, նրանք կհարձակվեն ընտանիքի ինստիտուտի վրա, կփորձեն վերացնել ազգային բարոյականությունը: Եթե Վաշինգտոնին հաջողվի Հայաստանում հեղաշրջում իրականացնել, ինչպես Ուկրաինայում, հաջորդ քայլը կլինի հայկական ընտանիքի կործանումը, հոմոսեքսուալության լեգիտիմացումը, երեխաներին ծնողների վերահսկողությունից հանելը, ծնողների և երեխաների հարաբերությունների վերանայումը:  Հայաստանը պարզապես կկործանվի և կդառնա Ամերիկայի վասալը: Սա իրական սպառնալիք է Հայաստանի համար: ԱՄՆ-ն փորձում է իրեն ներկայացնել որպես հրաշալի երկիր, որը բարություն և ազատություն է խորհրդանշում: Եվ նրանք աշխատում են մարդկանց հետ, ովքեր դեռ ԽՍՀՄ-ի 70 տարվա ազդեցության տակ են, իսկ այդպիսի մարդկանց շատ հեշտ է մոլորության մեջ գցելը»:

Մյուս հարցին, թե մարդկանց  զրկելով բարոյական արժեքներից հեշտ է նրանց մանիպուլյացիաների ենթարկելը և միթե դրա համար են  ընտանեկան արժեքները նրանց թիրախը դարձել: Ամերիկացի փորձագետը պատասխանել է.

«Այո,  հենց այդպես: Ամբողջ երկիրը կքանդվի: Վաշինգտոնը վերացնում է մշակույթները, նայեք, թե ինչ եղավ ճապոնական, անգլիական, գերմանական, իտալական մշակույթի հետ, բոլորը ամերիկացվեցին. կինոն, երաժշտությունը: Եվ եթե Վիկտորյա Նուլանդը եկել է Հայաստան, նշանակում է՝ Հայաստանում հեղաշրջում կլինի»:

Ռոբերթսը վերջում նշել է, որ հայերին հաջողություն է մաղթում. «որովհետև Վաշինգտոնը մեծ սպառնալիք է դառնում ողջ աշխարհի համար, այդ թվում նաև ամերիկացիների»: