Հայաստանն արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորարգելու իր հնարավորությունը

2

Հայաստանն արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորարգելու իր հնարավորությունը՝ միանալով Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը: Այս մասին FrancePress-ին հայտնել է Եվրամիությունը նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը: Լինկևիչուսի խոսքով, Եվրամիությունը հարգում է Սերժ Սարգսյանի Մոսկվայում հայտարարած որոշումը, սակայն երկու համակարգերն անհամատեղելի են, քանի որ տարիֆային տարբեր պահանջներ են նախատեսում: