Հայաստանն աշխատանքներ է տանում Սու-30 կործանիչներ գնելու ուղղությամբ

8

Հայաստանն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այո, մենք այդ կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատում ենք, բայց որիցե կոնկրետ բան չեմ ասի»,- նշեց Հովհաննիսյանը։

«Այսինքն, կործանիչները դեռ չե՞ն գնվել»,- ճշտող հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գնվելը կլինի այն ժամանակ, երբ կործանիչները կլինեն Հայաստանում, և մենք այն կցուցադրենք»։