Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

5

ՀՀ Սահմանադրական դատարանի  որոշմամբ՝ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է նաև, որ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանում են նաև «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները», ինչպես նաև՝ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները»:

Հ.Գ. Սույնով կարող ենք արձանագրել, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ընդհանրապես կապ չունի սահմանադրության հետ և հրաժարվել է  Հայաստանի Հանրապետության բնակչությանը սահմանադրորեն պաշտպանելու իր իրավասությունից: ՀՀ Սահմանադրական դատարանն այս որոշումով ոտնահարեց յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ազատ ապրելու և առանց ստրկության գոյությունը քարշ տալու իրավունքը, քանզի վերոնշյալ համաձայնագրերում ոչ մի կետ չկա հօգուտ Հայաստանի: