Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագիր գոյություն չունի. Բաքվում Իրանի դեսպան

15

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ ներկա դրությամբ գոյություն չունի Իրանից Վրաստան գազի արտահանման որևէ համաձայնագիր:

Իրանցի դեսպանն այդպես է մեկնաբանել իրանական մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե պայմանագիր է ստորագրվել Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի մատակարարումների վերաբերյալ:

Դեսպանի խոսքով՝ ԶԼՄ-ներում տեղ գտած նմանատիպ տեղեկությունները հենված չեն պաշտոնական հայտարարությունների վրա ու արտացոլում են հեղինակների անձնական գաղափարները: