Օգոստոսի 10-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

39

Սոչիում  օգոստոսի 10-ին, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

«Սոչիում վաղը կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»,- գրել է նա:

Իսկ այսօր նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: