«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ նախատեսվում է ԼՂ խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում». Զախարովա

8

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մտադիր են Արցախի հարցով հայտարարություն համաձայնեցնել, ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալությունը:

«Կարծում եմ, որ հանդիպման արդյունքներով լրագրողներին շատ մանրամասն կտեղեկացնեն», – ասել է Զախարովան:

 

Տեղեկացնենք, որ Զոհրաբ Մնացականյան և Էլմար Մամեդյարովը հանդիպելու են դեկտեմբերի 5-ին Միլանում: