Տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը

20

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: Ուղիղ 100 տարի առաջ՝ այս օրը, հաղթական ելք ունեցան Սարդարարպատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը, որոնք էլ կանխորոեշեցին հայ ազգի հետագա ընթացքը: Մայիսյան հերոսամարտերը հող դարձան Հայոց պետականության վերականգնման գործում: 

Սարդարապատում տեղի ունեցան Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները: Տեղի ունեցավ նաև զինվորական շքերթ:

Նշենք, որ Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք՝մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ 

1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան սեյմի փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։