Վերջին երեք տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը նվազել է 8000-ով, Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:
Փոխնախարարն ասաց, որ աշակերտների թվի նվազումը միայն ԿԳ նախարարության խնդիրը չէ, հարցը գլոբալ է, կապված է արտագաղթի և ծնելիության ցուցանիշների անկման հետ:














