Հայաստանի էներգետիկ շրջափակումը շարունակվելու է. Էրդողան

7

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ Հայաստանի էներգետիկ և տրանսպորտային շրջափակումը շարունակվելու է:

Այս մասին Էրդողանը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ՝ խոսելով հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։ Փոխանցում է թուրքական «Mynet» գործակալությունը:

«Հայաստանը, մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ, փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Էրդողանը։

Ընդգծել է, որ Թուրքիան համագործակցում է Կովկասի, այդ թվում` Վրաստանի, Միջին Ասիայի և Հարավային Ասիայի երկրների հետ։ Ըստ նրա՝ նշյալ օրինակները ցույց են տալիս, որ Թուրքիան ցանկանում է «աշխուժացնել» հարակից երկրների հետ հարաբերությունները։