Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ՍԴ-ն քննության կառնի նոյեմբերի 14-ին

11

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատաքննությունը տեղի կունենա նոյեմբերի 14–ին՝ ժամը 10-ին:

Դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքէջից: