Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի խոչընդոտի ԵՄ-ի հետ համագործակցությանը. Հրիսթեա

25

«Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում այն հարցում, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը»,- հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան: Տեղեկացնում է Արմենպրես-ը:

Եվրամիության համագործակցությունը ԵՄ-ի հետ շարունակվելու է, և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումն այդ համագործակցության հարցում չի կարող համարվել խոչընդոտ: 

«Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում այն հարցում, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Նախորդ տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ մենք հանդես ենք եկել համատեղ հայտարարությամբ և այժմ շարունակում ենք մեր աշխատանքը համաձայն այդ հայտարարության: Այժմ մենք սպասում ենք այն առաջարկներին, որոնք պետք է Հայաստանը ներկայացնի, և մենք շարունակենք համագործակցել այն ոլորտներում, որոնք չեն խոչընդոտի Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին»,- ասաց Հրիսթեան: