Հայաստանից մեկնողների թիվը 33 հազարով ավելացել է

6

Հայաստանից մեկնողների թիվը 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գերազանցել է ժամանողների թվին շուրջ 30 հազարով: Տեղեկացնում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը:

Վիճակագրության համաձայն՝ 2014թ. հունվար-ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 488. 030 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 423. 313 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 224. 962 մարդ` 2013 թվականի 193. 449 -ի դիմաց, իսկ հունվար-ապրիլին հանրապետությունից մեկնել է 263. 068 մարդ` նախորդ տարվա համեմատ 33. 204-ով պակաս:

«Շիրակ» օդանավակայանով  այս տարվա հունվար- ապրիլին ամիսներին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 4703, երկրից մեկնածներինը` 7706 մարդ: