Մեկնողներից 48 հազար 795-ը հետ չեն վերադարձել Հայաստան

7

Հայաստանից մեկնողների թիվն այս տարվա ինն ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը:  Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն՝ ինն ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 810 952, ժամանել՝ 762 157 մարդ: Ըստ այդմ՝ 48 հազար 795 մարդ չի վերադարձել:

Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ էլ այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան չի վերադարձել 173 124 մարդ. 2013 թվականի ինն ամիսներին մեկնած ուղևորների թիվը կազմել էր 637 828:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով այս տարվա ինն ամիսներին Հայաստանից մեկնել է 15 019, ժամանել՝ 11 860 մարդ: