Հայաստանը «Ռոսօբորոնէքսպորտին» կվճարի ավելի քան 420 մլն ռուբլի կանխավճար

16

ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի պահանջներին համաձայն ՀՀ-ն «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությանը կվճարի 420 մլն 362.394 ռուբլի:

ՀՀ ՊՆ և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի միջև կնքված 6 պայմանագրի ընդհանուր 4 մլրդ 203 մլն 623.940 ռուբլի արժեքի 10%-ի չափով ՀՀ կողմից 420 մլն 362.394 ռուբլու տրամադրումը կանխավճարային է:

Որոշման հիմնավորման մեջ ընդգծվում է, որ վճարումը չկատարելու դեպքում ՌԴ կողմից կարող են վերանայվել մատակարարման գները, որի արդյունքում կանխատեսվում է գնաճ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է, որ ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։