Հայաստանը մոտ ապագայում կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ. Ս. Լավրով

7

«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ»,- նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Դուշամբեում տաջիկ երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Հայտնում է Ռիա Նովոստին:

Լավրովը հայտնել է, որ Ղրղզստանի հետ բանակցությունները գտնվում են ընթացիկ փուլում: «Միությունը բաց է ԱՊՀ բոլոր այն երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրացիոն գաղափարի նպատակներն ու սկզբունքները: Առկա փորձը ցույց է տալիս, որ ինտեգրացիոն գործընթացները թույլ են տալիս ամրապնդել դրանցում ընդգրկված պետությունների մրցակցային առավելությունները, խթանել տնտեսական զարգացումը և բարելավել քաղաքացիների կյանքը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը: