«Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում՝ հիմնական միություններում՝ Եվրասիական տնտեսական միությունում ու ՀԱՊԿ-ում»: Sb.by կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Բելառուսի նախագահը հավելել է, որ Մինսկը մտադիր է ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը, ինչպես նաև պատրաստակամ է մասնակցել հայ եղբայրներին ու ընկերներին հետաքրքրող ցանկացած նախագծի, այդ թվում` ՀՀ տարածքում:











