Հայաստանի կառավարությունն դեկտեմբերի 4-ի նիստում հաստատել է «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:
Պայմանագիրը ստորագրվել է 2013-ի հունիսի 25-ին, որը կարգավորում է Հայաստանի և Ռուսաստանի միջև զենքի և ռազմական տեխնիկայի հոսքերը:
Հայաստանյան այն կազմակերպությունները, որոնց անհրաժեշտ է նոր տեխնիկա ձեռք բերել, պարտավոր են Պաշտպանության նախարարությանը հայտ-հիմնավորում ներկայացնել: Այդ հայտերի հիման վրա ՊՆ-ն մեկ ամսվա ընթացքում ցանկ կկազմի, որը լրացուցիչ ուսումնասիրման համար կուղարկվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն:
Դրանից հետո այդ ցանկը կուղարկվի Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:











