Հայաստանը կրկին սկուտեղի վրա է ինչպես 1920-ականներին

29

Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը և՛ հայկական կողմը, և՛ եվրոպականը հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումները, որից պարզից էլ պարզ դարձավ, որ Հայաստանի և Եվրոպայի ճանապարհները հետայսու չեն հատվելու: Նախագահ Սերժ Սարգսյանն, իհարկե, հայտարարեց, որ ջանքեր կգործադրեն ԵՄ-ի հետ համագործակցելու առումով, բայց իրականությունն այլ է: Իշխանական ուժերը սեպտեմբերի 3-ից ի վեր ոտքից գլուխ կերպարանափոխվել են: Նախ Սարգսյանն է հայտարարում, որ Մաքսային միությունը մեր միակ ելքն էր, այնուհետև նրա խոսքի վրա իր թիմակիցներն են սկսում հաստատել վերջինիս խոսքերը՝՝ մոռանալով, որ ամիսներ առաջ հակառակն էին համոզում բնակչությանը և Ասոցացման համաձայնագրի համար նույնիսկ մի շարք օրենքներ շրջանառությամն մեջ դրեցին ԵՄ արժեքներին հավասարվելու համար: Սակայն նողկալին ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունն էր, առ այն, որ եթե Ռուսաստանը մեր կողքին չլինի, ապա Ադրբեջանը օր չի կորցնի մեզ վրա հարձակվելու համար: Ամոթալի է, երբ երկրի ազգային անվտանգությունում բարձր պաշտոն ունեցող անձը ստում է՝ հայ ազգին խաբելով, որ եթե ռուսը չլինի մենք գլուխներս կկորցնենք և ադրբեջանցիները մեզ կոչնչացնեն: Գոնե Ազգային անվտանգության տեսանկյունից չի կարելի բացեիբաց նման բաներ ասել: Ինչը բացահայտ կեղծիք է: Ռուսաստանը պատերազմի դեպքում էլ մեզ չի օգնի, ինչպես որ Արցախյան Ազատամարտի տարիներին, մի՞թե մոռացել եք, որ նույն Երևանում ռուսական բանակի աշխատակիցները հայերի վրա էին կրակ բացել: Իսկ ՀԱՊԿ-ով մեզ վախեցնելը նույնպես անիմաստ է: Այդ կառույցն իրենից ոչ մի արտառոց բան չի ներկայացնում: Անտանալի են նաև իշխանական մանկլավիկների ելույթները հայ ժողովրդի ուղեղը լվալու առումով: Ասենք այնքան պրիմիտիվ են, որ գազի գնի նվազեցումից բացի, այլ օրինակ չունեն բերելու: Ստիպված ասում են, որ շատ լավ է մեզ համար ՄՄ-ն, բայց դե մի քիչ տնետեսապես կախյալ ենք դառնում: Հայաստանն արդեն 5 դարից ավելի է Ռուսաստանից կախված է ու ցավալին այն է, որ միշտ կեղծ երաշխիքներով: Իսկ այս պարագայում ինչն է լավ, անհասկանալի է: Չարաբաստիկ 1920-ական թվականներին էլ ուրախավցան, որ Հայստանը Խորհրդայնացավ, բայց ինչի հաշվին: Մի՞թե մոռացել եք, որ Կարսը կորցրինք, Արդահանը,, Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին: Շատերն ասում են՝ միևնույն է, ամեն ինչ Ռուսաստանի ձեռքում էր, այո, բայց ո՞վ է ասում, որ նախկինում այսօրվանից ավելի լավ էր, պարզապես այն ժամանակ կար մի քանի տոկոս այլընտրանք, այսօր այն իսպառ վերցացել է: Շեշտեմ, որ Հայաստանի համար ամենևին էլ ԵՄ-ն չէ այլընտրանքը: ՀՀ-ն պարտավոր է ինքնուրույն ելքեր գտնել այս իրավիճակներից: Բայց ի՞նչ ենք տեսնում: Սարգսյանը կրկին մոռանում է անցյալի դառը դասերը, գլխիկոր լսում է բոլոր կողմերի արձագանքներն ու լռում է՝ անգամ չի էլ մտածում, որ խոսքը երկրի պետականության մասին է և գոնե կարելի է այս ժողովրդին բացատրել, թե ինչում է կայանում այս Մաքսային Միություն ու Ասոցացում երևույթների խաղը: Սարգսյանի վարքագծի մյուս անհասկանալի կողմն էլ այն է, որ  այս ֆոնի տակ վերջինս սկսել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Ի՞նչ բարեփոխումներ է մտադիր իրագործել, ո՞ր կտրվածքով, արդյո՞ք ուզում է պետական կառավարման մոդելը փոխել, թե այլ սահմանադրական այլ կետեր, սա նույնպես ՀՀ քաղաքացին իրավունք չունի իմանալու: Հայաստանում ապրող հայն այսօր ոտնահարված է բոլոր սպեկտրներից, նախ և առաջ արհամարված է երկրի ղեկավարության կողմից, ովքեր թքած ունեն այս հողի տերերի վրա: Ցավոք, ակնհայտ է, որ Սարգյանը երկրի մայր օրենքը փոխում է իր իսկ շահերի և դրսից եկած հրահանգների հիման վրա: Սահմանադրության մեջ չեն փոխվելու հայ մարդուն ուղղված հիմնարար կետերը, որոնցով ՀՀ քաղաքացին ավելի ապահով ու անվնաս կզգա իր իսկ երկրի ներսում, այնտեղ կփոխվեն իշխանությունների լիազորություններին վերաբերող կետերը: Այլ բան այդ համակարգում ոչ ոքի չի էլ հետաքրքրում: Ինչ վերաբերվում է ընդդիմադիր դաշտին, ում ձայնը երբեմն լսվում է, որ իբր դեմ են վերջին իրադարձություններին, դրանք զութ ներկայություն ապահովելու ձայներ են: Նրանք նույնպես սեփական շահից այն կողմ ոչինչ չեն նկատում:

Մի բան ակնհայտ է: Հայատանը սկուտեղի վրա է, և Սարգսյանը չի էլ մտածում սկուտեղի տարողությունը տեղը դնելու մասին, նա արդեն իսկ այդ սկուտեղի փոխանակման գնով հարցեր է լուծում: Եվ այդ սկուտեղը մերն է՝ բոլորինս, ու թույլ ենք տալիս, որ մեր աչքի առաջ այն գնա սեղանից սեղան ու ամեն սեղանի վրա մի մաս պակասի: Եվ կրկին հիշենք 1920 թ-ը: Այն ժամանակ էլ Հայաստանը սկուտեղի վրա էր ու տեսանք, թե սեղանից սեղան գնալու արդյունքում մեզ ինչ մնաց: Այսօրվա Հայաստանը մի քանի քառակուսի մետր է այն ժամանակվա համեմատությամբ, բայց այժմ էլ նույն սկուտեղի վրա է ու նույն համակարգի ծնունդների ձեռքում: Մտածել է պետք:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};