Հայաստանը կրկին ամենառազմականացված երկրների եռյակում է

6

Իսրայելը, Սինգապուրն ու Հայաստանը չորրորդ տարին անընդմեջ մնում են աշխարհի երեք ամենառազմականացված երկրները:

Այդ մասին է վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի Global Military Index զեկույցը:

Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա:

Ընդ որում՝ Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում: Մայրցամաքում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում՝ Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը, հինգերորդ հորիզոնականում՝ Ադրբեջանը: