Հայաստանը կոչնչացվի, եթե Ռուսաստանից գլուխ թեքի. Դուգին

8

Ռուս քաղաքագետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մանկլավիկ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ եթե Հայաստանը այս ծանր պահին գլուխ թեքի Ռուսաստանից, կմաքրվի երկրի երեսից: Տեղեկացնում է Szona.org-ը:

«Եթե Հայաստանը ուղղվի դեպի Արևմուտքի կողմը, Ռուսաստանի համար այս ծանր շրջանում, կմաքրվի երկրի երեսից: Եվրասիական տնտեսական միությունը Նոյան տապանն է, և ով կնստի այդ տապանը, կշարունակի գոյատևել, իսկ ով ոչ՝ կմաքրվի երկրի երեսից»,- ասել է քաղաքագետը:

Այնուհետև Դուգինը ավելացնում է. «Ռուսաստանը փորձում է ստեղծել ինչ որ համակարգ, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի ֆոնին կփորձի պաշտպանել Եվրասիական երկրներին, ինչն այսօր մեր աչքի առաջ տեղի է ունենում,- ավելացնելով, որ Ռուսաստանն ունի ատոմային զենք, մեծ տարածք և այլ բաներ,- և եթե Ռուսաստանի համար այս ծանր պահին Հայաստանը փորձի Արևմուտքից աջակցություն ստանալ, ապա այն կպայթի և Հայաստանից ոչինչ չի մնա: Հայաստանը Արևմուտքին պետք չէ: Արևմուտքը միայն կարող է հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի վերահսկողությանը, որպեսզի իր գեոքաղաքական հակառակորդին՝ Ռուսաստանին հարված հասցնի: Հայաստանը հիմա պետք է ամուր բռնվի Ռուսաստանից, հանգիստ հետևի ծագած ֆինանսա-տնտեսական իրավիճակին: Ռուսաստանը կարող է հաղթահարել այդ տնտեսական խնդիրները, իհարկե, մեծ դժվարությամբ, բայց սա փորձությունների շրջան է, և հայ ժողովուրդը ռուս ժողովրդի հետ միասին, միավորված ուժերով, կփորձեն հաղթահարել ճգնաժամը և ոտքի կանգնել»:

Եվ շարունակելով Նոյան Տապանի թեման՝ Դուգինն ավարտում է. «Նոյան Տապանը նույնպես հարմարավետ չէր, լի դժվարություններով, բայց նա, ով նրա մեջ չէր, ամբողջության վերացավ երկրի երեսից: Չոչնչանալու միակ այլընտրանքը Եվրասիական տնտեսական միությունն է. դառնալով նրա անդամ՝ կփրվես, իսկ հակառակ դեպքում՝ գրողի ծոցը կգնաս և տնտեսապես կոչնչանաս»: