Հայաստանը դիմել է ՌԴ-ին մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար

8

Եթե Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու նախադրյալներ չլինեին, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին, նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Աներկբա է, որ էներգակիրների գները տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն: Դա վերաբերում է ոչ միայն գազին»,- ասաց Ճշմարիտյանը:

Հարցին՝ եթե ռուսական կողմից մերժում լինի, հնարավոր է, որ Հայաստանը հրաժարվի ռուսական գազից և Իրանից ավելի էժան գազ ներկրելու ծրագիր սկսի:

«Հատկապես հիմա, երբ Իրանի նկատմամբ կիրառվող որոշակի պատժամիջոցները հանվում են, Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարն ասաց, թե իրանցիներն առաջին հերթին Հայաստանը դիտարկում են ԵՏՄ շուկաներ դուրս գալու հարթակ: