Հայաստանը գիշերը զբոսնելու համար աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է. Independent

18

Հեղինակավոր The Independent պարբերականի վարկանշային աղյուսակում Հայաստանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել կամ միայնակ գնալ տուն: 

Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին, թե արդյոք իրենց անվտանգ զգում են գիշերը քաղաքում քայլելիս կամ այն վայրում, որտեղ բնակվում են: Հենց մասնակիցների պատասխաններն էլ օգնել են ձևավորել աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակը, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել:

Տասը ամենաանվտանգ երկրների տասնյակի պատվավոր առաջին երեք հորիզոնականներում ընդգրկվել են Սինգապուրը, Հոնգկոնգն ու Նորվեգիան: Նրանց հաջորդում են Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան, Տաջիկստանը: Հայաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Տասնյակը եզրափակում է Ավստրիան: Ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել Վենեսուելան, Գաբոնն ու Կոնգոն:

Հարցմանը 2014թ. մասնակցել է 142 հազար մեծահասակ 141 երկրից: