Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը դառնալու են «Շանհայան համագործակցության կազմակերպության» գործընկերներ: Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայտնում է ՏԱՍՍ-ը
Պուտինի խոսքով՝ բազմաթիվ երկրներ հետաքրքրված են միանալ ՇՀԿ-ն աշխատանքներին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շեշտել է, որ բացի վերը նշված երկրներից, «Շանհայան համագործակցության կազմակերպության» հետ համագործակցելու ցանկություն են հայտնել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան:











