OperaNews հանրահայտ հանդեսն իր հուլիսյան համարում ծավալուն հարցազրույցով անդրադարձել է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի գործունեությանը եւ նրա լուսանկարն է հրապարակել համարի շապկին:
«Ես սկսում եմ սիրել իմ դերերգերը միայն այն ժամանակ, երբ սկսում եմ դրանք սովորել»,- ասել է հանրահայտ օպերային երգչուհին:
Նա սպասված ու պահանջված երգչուհի է աշխարհի լավագույն բեմերում ու համերգասրահներում, նաեւ հայ-լիտվական մշակութային կապերի յուրօրինակ խորհրդանիշն է:
Հասմիկ Գրիգորյանն ու Կոնստանտին Օրբելյանը` երեւանյան բեմում: Հասմիկ Գրիգորյանը ճանաչված օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի եւ լիտվացի սոպրանո Իրենա Միլկյավիչույտեի դուստր է:
Հիշեցնենք, որ նա անցյալ տարի ժամանել էր Երեւան եւ հոր հիշատակին նվիրված մենահամերգ ունեցել:














