Համշենահայերի մի խումբ Համշենի լեզուն և մշակույթը պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու նպատակով պատրաստվում են պարբերական թողարկել, որը կանվանվի «Գոր» (թարգմանաբար՝ կամավորական աշխատանք)։ Տեղեկացնում է թուրքական Democrat haber կայքը:
Համշենահայերենով առաջին պարբերականների նախաձեռնողները կոչ են արել. «Գիրի գոր ունիք, դուք ալ թև ձգեցեք» (մեր կամավոր աշխատանքին դուք էլ մասնակցեք)։
Նախաձեռնող խմբի կազմում կան համշենահայ հետազոտող, գրող, լրագրող, երաժիշտ և ուսանողներ ։
Պարբերականի առաջին համարը ընթերցողներին հասանելի կլինի սեպտեմբերին։ Պարբերականի նյութերի 90%-ը համշենահայերեն է լինելու։














