Արցախից 28-ամյա Աննա Սեինյանն արդեն 7 տարի է զինվորական ծառայության մեջ է։ 2017֊ին ընդգրկվեց նոր ձևավորվող հայ խաղաղապահ կանանց ջոկատում։ Իր ամենամեծ հաջողությունը համարում է ջոկատին միանալն ու առաջին հայ կին խաղաղապահ դառնալը: Իրեն զգում է, ինչպես ձուկը` ջրում:
2018-ին Աննան առաքելության է մեկնել Կոսովո` ծառայելով 6 ամիս։ Սեինյանը միայնակ մայր է, ծառայությանը զուգահեռ մեծացնում է 7 տարեկան տղային եւ 11 տարեկան աղջկան: Ծառայության պատճառով երեխաներն այժմ ապրում են Աննայի մոր մոտ։ Սեինյանը նշում է, որ առաքելությունը և երեխաների խնամքը համատեղելը բարդ է:
Հեղինակ՝ Լիլիթ Մխիթարյան
Աղբյուրը՝ chai-khana.org
[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/ARoAVnyH3Ek” frameborder=”0″ width=”425″ height=”350″]














