ՀԱԿ-ը չմասնակցեց Ս. Սարգսյանի պաշտոնանկությանը վերաբերող նախագծի քվեարկությանը

5

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ օրինագծին կողմ է քվեարկել ընդամենը չորս պատգամավոր: ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, թեև դահլիճում ներկա են եղել ՀԱԿ խմբակցության պատգամավորները:

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծին կողմ քվեարկած չորս պատգամավորներն են՝ Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Խաչատուր Քոքոբելյան, Ալիկ Արզումանյան:

Քվեարկությանը չեն մասնակցել բայց նիստին ներկա են եղել Ժառանգություն խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: