Հակամարտության գոտում լարվածության նոր ալիքի իրական վտանգ կա. ԵՄ ներկայացուցիչ

12

Ղարբաղա–ադրբեջանական հակամարտության գոտում լարվածության նոր ալիքի իրական վտանգ կա։ Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:

«Իրական վտանգ կա: Եթե այս հակամարտությունը չլուծվի, ապա լարվածության նոր բռնկում կլինի: Ի դեպ, մինչ ապրիլյան լարվածությունը, սահմանին շարունակական ցածր ինտենսիվությամբ պատերազմական վիճակ էր: Մի քանի օրը մեկ մարդիկ էին սպանվում շփման գծում, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին: Շփման գծում մշտապես ռազմական գործողություններ էին տեղի ունենում և դրանք, անշուշտ, կարող են նորից բռնկվել։ Եվ սա հենց այն է, որ մենք չէինք ցանկանա տեսնել»,– ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ ադրգեջանցիների կողմից 3 հայ զինծառայողների գլխատման, 15 հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների խոշտանգումների դեպքերին՝ Հերբերտ Զալբերը մասնավորապես նշել է.

«Եվրամիության դիրքորշումը հայտնի է, մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ այսօրինակ վարքագիծը միանգամայն անընդունելի է մեզ համար: Այդ դեպքերը պետք է հետաքննվեն: Նրանք, ովքեր կատարել են այդ հանցագործությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այստեղ կասկած լինել չի կարող»: