Հակամարմինները կարո՞ղ են պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց. kp.ru

10

ДНКОМ մոլեկուլային գենետիկ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Իսաևը խոսել է այն մասին, թե արդյոք հակամարմինները կարող են պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց:

Փորձագետի խոսքով՝ ներկայումս տարվում են տարբեր ուսումնասիրություններ, բայց առայժմ հակամարմինների առկայության պայմաններում covid-19-ով կրկնակի վարակվելու մասին տվյալներ չկան:

«Առայժմ կարելի է միայն ենթադրություններ անել՝ հիմնվելով այն հիվանդների իմունային պաշտպանության պատմության վրա, որոնք վարակված են եղել ներկայիս կորոնավիրուսին ամենամոտ SARS-CoV-1-ով: Այդ վարակն ունեցած մարդկանց մոտ իմունիտետը պահպանվում է միջինը մոտավորապես 2 տարի: Ուստի կա վարկած, որ ներկայիս կորոնավիրուսից հետո նման իմունային պաշտպանություն կարող է լինել»,- բացատրել է գիտնականը kp.ru- ին տված հարցազրույցում: