Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ճգնաժամը մեր հանրային ուշադրությունից դուրս է մնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն մի քանի օր է՝ մենք 100-ից ավելի վարակման դեպք ենք ունենում, ինչը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները մեր երկրում համատարած կերպով չեն պահպանվում» – ասաց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ փողոցում ամեն օր տեսնում է իր ձեռքով բարևող մարդկանց.
«Այսօր փողոցներում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց, և սա մեծ խնդիր է։ Այս տեմպերով մենք կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել», – հայտարարեց Փաշինյանը։
Նա հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն։











