Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայկական վարժարան է վնասվել

11

Հալեպի մի քանի շրջանների հրթիռակոծման հետևանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը`նշելով, որ հրթիռն ընկել էր վարժարանի հետնամասում գտնվող թաղամասում:

«Հրթիռակոծման հետևանքով փշրվել էր վարժարանի վերին հարկերի մի քանի ապակի: Աշակերտներն էին ձայնից ցնցվել, սակայն անմիջապես իջել էին նկուղ, ինչի շնորհիվ չեն վնասվել: Նյութական մեծ վնասներ չկան: Հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, իսկ դրությունն այժմ կայուն է»,-նշեց նա: