Հալեպում գրոհայինները հայկական եկեղեցի են պայթեցրել

10

Հալեպում պայթացրել են հայկական եկեղեցի, այն գրեթե ամբողջությամբ ավերվել է: Տեղեկացնում է Al – Monitor-ը:

Գրոհայինները պայթեցրել են Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ եկեղեցին էր: 

Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին 15-րդ դարի կառույց է, գտնվում է Հալեպի Ջդայդե թաղամասում: 

Եկեղեցին սփյուռքի համայնքներում գործող ամենահին եկեղեցիներից էր: Եկեղեցու ներսում 17 և 18-րդ դարերի սրբապատկերներ կային: