Հալեպի մերձակայքում թուրք զինվորներից բաղկացած խմբեր են հայտնվել

4

Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում թուրք զինվորներից բաղկացած խմբեր են հայտնվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատման հարցերի ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:

«Հալեպի բնակիչներից ստացված տեղեկատվության համաձայն, քաղաքի հյուսիսային թաղամասերի մերձակայքում, որտեղ ռազմական գործողություններն ակտիվացել են, թուրք զինվորներից բաղկացած խմբեր են հայտնվել»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը:

Նշենք, որ Հալեպում վերջին օրերին իրադրությունը վատթարացել է, հռթիռակոծվել են նաև հայկական թաղամասեր: