Կրեմլում դեռ քննարկվում է Պուտինի՝ Հայաստան այցի ժամկետները

7

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է` Հայաստան ժամանի ապրիլի 20-ից հետո: Տեղեկությունն այն մասին, որ նման այցի ժամկետների շուրջ աշխատանք է տարվում, լուրը հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը:

«Իսկապես այցի հարցն օրակարգում է և քննարկվում է: Երբ ամսաթիվը որոշվի և հաստատվի, մենք այդ մասին կհայտնենք»,- խոստացել է երկրի նախագահի մամուլի խոսնակը: