Կրակոցներ Երևանում. Հրազենային վնասվածքներով մի քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

15

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևանք քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը:

Աղբյուրի խողանցմամբ՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասում գտնվող դպրոցներից մեկի բակից:

Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրն ու վիրավորի ինքնությունը: