Ն. Փաշինյան. «Կռուտիտը» այն ժանրը չէ, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների հետ

21

ԱԺ արտահերթ լսումների ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին պատասխաններին գազի գնի հետ կապված՝ դժգոհելով, որ վերջինս պատգամավորների հարցերին կոնկրետ պատասխաններ չի տալիս.

«Կներեք այս համետաության համար, բայց եթե լինեինք Քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու ձեր ձևը, բայց այստեղ… հազար ներողութուն բառիս համար, բայց «կռուտիտը» այն ժանրը չէ, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և առավել ևս ԱԺ պատգամավորների հետ»,-շեշտեց Փաշինյանը:

ՀԱԿ անդամը դիմելով Մվոսիսյանին հավելեց. «Ես ձեզ հարց չունեմ տալու, պարոն Մովսիսյան, մանավանդ, որ դուք այստեղ որպես նախարար չպետք է կանգնած լինեիք, որովհետև Սերժ Սարգսյանը ասել էր, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահոված կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ կառավարությունը լավագույն դեպքում կարող է ապահովել 4 տոկոս, բայց մինչև հիմա հրաժարական չի տվել: Սրանից էլ կարելի է ենթադրել, որ կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից»: