Կուսումնասիրվի ԵՏՄ-ում արժութային միության ստեղծման հնարավորությունը

14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի բանկին և կառավարությանը կանխորորոշել ԵՏՄ շրջանակում արժութային և ֆինանսական ոլորտներում ինտեգրման հետագա ուղղությունները՝ ուսումնասիրելով ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը: Գրում է ТАСС-ը:

Գործողությունները պետք է իրականացվեն ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի հետ համատեղ մինչ 2015 թվականի սեպտեմբերի 1-ը: