Կուսումնասիրվի՝ արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն․ Նիկոլ Փաշինյան

12
«Ես հանձնարարություն եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի այդ ապատեղեկատվության աղբյուրները»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառանլով կորոնավիրուսի թեմայով ապատեղեկատվություն տարածողներին։

«Խումբը կուսումնասիրի՝ արդյոք այստեղ կարող է օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն։ Արդյոք կարո՞ղ է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն, և արդյոք կարո՞ղ են լինել քաղաքական կամ ոչ քաղաքական՝ կրիմինալ շրջանակներ, ովքեր իրենց նեղ շահերից ելնելով՝ կարող են փողեր ծախսել այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար։ Համենայնդեպս, խումբ է ձևավորված իմ հանձնարարությամբ, որը պետք ուսումնասիրի իմ նշած հարցերը»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ ապատեղեկատվություն կա ոչ միայն բուն հիվանդության, այլ նաև ուղեկցող երևույթների մասին։ «Օրինակ՝ ձեզ հայտնի շրջանակների կողմից այսպիսի թեզ է դրվում շրջանառության մեջ, ասում են՝ նայեք, մենք կորոնավիրուսի կոնտեքստում ավելի շատ զոհ ունեցանք, քան քառօրյա պատերազմի ընթացքում»,- նշեց վարչապետը։