Կուբանում հայտնաբերվել է Դարեհ Ա-ի սեպագիր արձանագրությամբ սյուն

17

Հնագետները հերթական պեղումների ընթացքում Կուբանում հայտնաբերել են հնագույն քաղաքի պատերի հետքեր և  հնագույն սեպագիր արձանագրություն Աքեմենյան կայսրության արքա Դարեհ Ա-ի արձանագրությամբ: Գրում է Life.ru-ն:

Սեպագիր արձանագրությունն արված է հին պարսկերենով, որը կիրառվել է միայն Դարեհի կողմից: Գիտնականների գնահատմամբ՝ պահպանվել է արձանագրության 10-15 տոկոսը: Բացի այդ արձանագրության վերծանված հատվածները ցուցում են նրան, որ այն արվել է Դարեհ I-ի հրամանով: Սրան չեն հակասում գտածոյի  համատեքստը. արձանագրությունը հայտնաբերվել է այն շերտերում, որոնք թվագրվում եմ մ.թ.ա. 5-րդ դար:

Նշենք, որ մինչ օրս հայտնաբերվել է թագավորական նմանատիպ շուրջ 200 արձանագրություն: Կուբանում հայտնաբերված արձանագրության մեջ կա «Միլետ» բառը, ինչը ցուցում է ամենամեծ հունական քաղաքին՝ Իոնիային (ժամանակակից Փոքր Ասիա):

Դարեհ Ա-ի կառավարման տարիներում քաղաքում ապստամբություն է սկսվել, որը ճնշվել է թագավորական զորքի կողմից: Գիտնականների կարծիքով, Դարեհ Ա-ի հաղթանակի պատվին հրահանգ է տրվել կանգնեցնել սեպագիր արձանագրությամբ հուշատասյուն:

 Եթե լաբարատոր փորձաքննությունը հաստատի, որ այն իրոք Դարեհ Ա-ի հրահանգով է արվել, ապա դա կլինի համաշխարհային պատմության մեջ մեծագույն հայտնագործություն: 

Կուբանում հայտնաբերվել է Դարեհ Ա-ի սեպագիր արձանագրությամբ սյուն