Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է. Թորոսյան

12

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 63–ը։ 15 հիվանդի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Տխուր վիճակագրությունը կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակվածների թվի աճին զուգընթաց` աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Պետք է այնպես անենք, որ որևէ քաղաքացի (ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող) զրկված չլինի վերակենդանացման բաժանմունքում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ Դեռևս այս ճնշմանը կարողանում ենք դիմանալ»,-ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` սա այն իրավիճակն է, որից միշտ փորձել են խուսափել։