Կորոնավիրուսի հարցի լուծումը մեր գլխում է, ոչ թե առողջապահության ոլորտում․ Փաշինյան

4
Կորոնավիրուսի հաղթահարումը կառավարությունը կապում է ոչ այնքան առողջապահության, որքան հանրային վարքագծի փոփոխության հետ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ իրավիճակը կարող է հաղթահարվել միայն հանրային վարքագծի փոփոխությունների միջոցով։ Նա դա հիմնավորում է նրանով, որ տարբեր հաշվարկներով՝ կորոնավիրուսն աշխարհում շարունակելու է համաճարակը տարածել 1,5-5 տարի։

Վարչապետը բացատրեց, որ պատվաստանյութը կարող է ստեղծվել 1-3 ամսում, կամ կարող է չստեղծվել նույնիսկ 3 տարում։