Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. վարչապետ

3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակին:

Նա նշեց, որ մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 335 դեպք, մահացել է 3 քաղաքացի:

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»,-ասաց վարչապետը՝ նշելով, նաև, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք:

«Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակումների: Ներկա փուլում պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ոստիկանությունն ու պարետատունը պետք է խստացնեն վերահսկողությունը: