Կորոնավիրուսից մահացել է Մարտունու անձնագրայինի պետը

8

Կորոնավիրուսից մահացել է Անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի պետ Սարիբեկ Մաթևոսյանը:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Մնացական Բիչախչյանը:

«Այսօր խորը վշտով տեղեկացա որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնասվիրուսը։ Իրանից կյանք էր հոսում, ուրախություն, ընկերություն, ջերմություն։ Սարո ջան, մեծատառով մարդ ու ընկեր, հանգչիր խաղաղությամբ»,-նշել է նա: