Կորոնավիրուսային կրքեր՝ ԱԺ-ում. «Հրապարակ»

19
«Հրապարակը» գրում է.

«Վարչապետի մոտ կորոնավիրուս հաստատվելու փաստից հետո պատգամավորների շրջանում մեծ խուճապ է սկսվել․ նրանք անհանգստանում են, թե ինչու իրենց էլ շտապ կարգով չեն թեստավորում։ Մի քանի օր առաջ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում մի քանի ժամ Փաշինյանի հետ պատգամավորները գտնվել են նույն տարածքում, ոմանք նույնիսկ մոտիկից շփվել են նրա հետ՝ իրենց համար պատիվ համարելով Նիկոլ Փաշինյանի կողքին լինելն ու սերտ շփվելը։ Օրինակ, Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ նրա ձեռքից թուղթ է վերցրել։

Բացի այդ, երեկ էլ ԱԺ դահլիճում կային կոնտակտավորներ՝ Արման Բաբաջանյանը, ով նախորդ օրն այցելել էր Նորքի ինֆեկցիոն, մտել անգամ ռեանիմացիայի բաժանմունք, Հրաչյա Հակոբյանը, ով մեկ օր առաջ շփվել էր վարչապետի հետ, եղել նրա տանը։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը մեզ հայտնեց, որ պատգամավորներին թեստավորելու հարցը դեռ քննարկման փուլում է․ «Դեռ որոշում չկա, բայց նախարարության հետ կապի մեջ ենք՝ ցուցումներ լինեն, կթեստավորվեն»։ Իսկ Արման Բաբաջանյանին ինչո՞ւ են թույլ տվել մասնակցել նիստին, այն պարագայում, երբ կորոնավիրուսով մասնագիտացված բուժհաստատություններում բժիշկները աշխատանքն ավարտելուց հետո էլ երկշաբաթյա մեկուսացման մեջ են անցկացնում, հետո նոր վերադառնում իրենց ընտանիքներ։ Պատգամավորը բացատրեց, որ խորհրդակցել է առողջապահության նախարարի հետ եւ պատասխան ստացել, որ անհանգստանալու հիմք չկա։ Լիլիթ Մինասյանն էլ մեզ տեղեկացրեց․ «ԱԺ նախագահն իր հերթին խորհրդակցել է առողջապահության նախարարի հետ, որը հավաստիացրել է, որ անվտանգության բոլոր միջոցները հավուր պատշաճի պահվել են, եւ անհանգստանալու որեւէ հիմք չկա»։ Իսկ Հրաչյա Հակոբյանի թեստավորումը երեկ կազմակերպվեց հենց ԱԺ շենքում

Վարչապետի մոտ կորոնավիրուս հաստատվելու փաստից հետո պատգամավորների շրջանում մեծ խուճապ է սկսվել․ նրանք անհանգստանում են, թե ինչու իրենց էլ շտապ կարգով չեն թեստավորում։ Մի քանի օր առաջ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում մի քանի ժամ Փաշինյանի հետ պատգամավորները գտնվել են նույն տարածքում, ոմանք նույնիսկ մոտիկից շփվել են նրա հետ՝ իրենց համար պատիվ համարելով Նիկոլ Փաշինյանի կողքին լինելն ու սերտ շփվելը։ Օրինակ, Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ նրա ձեռքից թուղթ է վերցրել։

Բացի այդ, երեկ էլ ԱԺ դահլիճում կային կոնտակտավորներ՝ Արման Բաբաջանյանը, ով նախորդ օրն այցելել էր Նորքի ինֆեկցիոն, մտել անգամ ռեանիմացիայի բաժանմունք, Հրաչյա Հակոբյանը, ով մեկ օր առաջ շփվել էր վարչապետի հետ, եղել նրա տանը։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը մեզ հայտնեց, որ պատգամավորներին թեստավորելու հարցը դեռ քննարկման փուլում է․ «Դեռ որոշում չկա, բայց նախարարության հետ կապի մեջ ենք՝ ցուցումներ լինեն, կթեստավորվեն»։ Իսկ Արման Բաբաջանյանին ինչո՞ւ են թույլ տվել մասնակցել նիստին, այն պարագայում, երբ կորոնավիրուսով մասնագիտացված բուժհաստատություններում բժիշկները աշխատանքն ավարտելուց հետո էլ երկշաբաթյա մեկուսացման մեջ են անցկացնում, հետո նոր վերադառնում իրենց ընտանիքներ։ Պատգամավորը բացատրեց, որ խորհրդակցել է առողջապահության նախարարի հետ եւ պատասխան ստացել, որ անհանգստանալու հիմք չկա։ Լիլիթ Մինասյանն էլ մեզ տեղեկացրեց․ «ԱԺ նախագահն իր հերթին խորհրդակցել է առողջապահության նախարարի հետ, որը հավաստիացրել է, որ անվտանգության բոլոր միջոցները հավուր պատշաճի պահվել են, եւ անհանգստանալու որեւէ հիմք չկա»։ Իսկ Հրաչյա Հակոբյանի թեստավորումը երեկ կազմակերպվեց հենց ԱԺ շենքում»։