Կնեսետի նախագահը կոչ է արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

7

Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։ Հաղորդում է «The Jerusalem Post»-ը։

Կնեսետում ելույթի ընթացքում Էդելշտեյնը հայտարարել է, որ այդ աղետն այլևս չի կարող թաքցվել դիվանագիտության ետևում»։

«Իսրայելի դիրքորոշումը չափազանց անվճռական և չափազանց զուսպ է: Հրեա լինելով՝ մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող փակել մեր աչքերը կամ նվազեցնել հայերի ողբերգության աստիճանը»,- ասել է նա։