«Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նման հայտարարությամբ է հանդես եկել խոսնակ Յուլի Էդելշտեյնը խորհրդարանի Կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի նիստի ընթացքում: Գրում է Jpost.com-ը:
«Ակնկալում եմ, որ ես և Կնեսետը ճիշտ կպահենք մեզ և կկարողանանք որոշումներ կայացնել ժողովրդավարական պետության բարոյական չափանիշներին համապատասխան»,- ասել է Էդելշտեյնը:
Կնեսետի խոսնակը նշել է, որ շատ երկրների կառավարություններ չեն ճանաչում կոտորածը, մինչդեռ խորհրդարանները հստակ ճանաչել են:











