Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի կարծիքով կյանքի իրավունքից զրկելը ծայրահեղ դեպքերում արդարացված է։
«Ծայրահեղ դեպքերում իշխանությունը պետք է իրավունք ունենա սպանել ահաբեկիչներին կամ սեփական ծառայակիցների վրա կրակած զինծառայողներին։ Խոսքը ոչ թե առօրյա, այլ հենց նման ծայրահեղ դեպքերի մասին: Ես չեմ կարծում, որ այդ իրավունքի սահմանափակումը Սահմանադրության դեմ է»,- հավելեց Պողոսյանը։














