Կմասնակցի՞ ԲՀԿ-ն ԱԺ այսօրվա արտահերթ նիստին. Ծառուկյանի հետ հանդիպում է եղել

9
ArmLur.am-ի տեղեկություններով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ այսօրվա արտահերթ նիստը:

Պատգամավորները չեն մասնակցի քննարկումներին:

Բացի այդ, մենք տեղեկացանք, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ էլ նման որոշում է կայացվել:

Ավելին, նիստը վարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը եղել է բարձր տրամադրությամբ, ակտիվ շփվել է կուսակիցների հետ: Նիստի ժամանակ, մեր տեղեկություններով, քննարկվել է նրանց հետագա քայլերի հարցը: