Կկայանա՞ ՍԴ-ում Քոչարյանի գործով նիստը. պարզաբանում է պաշտպանը

7
Սահմանադրական դատարանը որոշ ժամանակ առաջ հրատապ նիստ էր հրավիրել, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը սկսելու օրը նշանակել էր հուլիսի 7-ին։

Նիստը նախատեսվում է անցկացնել վաղը՝ 11։00-ին, ինչն, ամենայն հավանականությամբ չի կայանա, քանի որ քվորում չկա։ Ազգային ժողովի ընդունած նախագծի համաձայն՝ դատավորներից 3-ի լիազորությունները դադարեցվել են, իսկ 2 դատավոր արձակուրդում է։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց, որ վաղվա օրակարգում ներառված է 7 հարց, իրենց հարցն ամենավերջինն է։

«Մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք դիմում ներկայացնելիս։ Դժվարանում եմ ասել՝ մենք, Ռոբերտ Քոչարյանը վաղը կգնանք Սահմանադրական դատարան, թե ոչ»։